02:36 | 20.11.12 | Նորություններ | 3815

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «BlackBerry Social» փաթեթ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը BlackBerry® սմարթֆոններից օգտվող կանխավճարային բաժանորդների համար ստեղծել է «BlackBerry Social» սոցիալական շփման եւ ինտերնետային ծառայությունների փաթեթ, հայտնել են ընկերությունում:

Ակտիվացնելով փաթեթը` բաժանորդը ստանում է.

•    BlackBerry® Էլեկտրոնային հասցե (XXXXXXXX@vivacell.blackberry.com). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարող է վարել ամբողջ նամակագրությունը;
•    Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև Windows Live Messenger-ի, Google Talk-ի և ICQ-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի շնորհիվ;
•    Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով;
•    Ներառված ինտերնետ:

«BlackBerry Social» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:

Փաթեթ

Գործողության ժամկետ

(օր)

Ներառված ինտերնետ

(ՄԲ)

Արժեք

(դրամ)

«BlackBerry Social 1»

1

5

100

«BlackBerry Social 7»

7

50

600

«BlackBerry Social 30»

30

500

2400


«BlackBerry Social» փաթեթ ակտիվացնելու, ապաակտիվացնելու կամ փաթեթի մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը:

Գործողություն

Հրահանգ

«BlackBerry Social 1» փաթեթի ակտիվացում

*404*1#

«BlackBerry Social 7» փաթեթի ակտիվացում

*404*7#

«BlackBerry Social 30» փաթեթի ակտիվացում

*404*30#

«BlackBerry Social» փաթեթի գործողության ժամկետի ավտոմատ

երկարացման կասեցում

*404*000#

Ծառայության կարգավիճակի ստուգում

*404#