09:12 | 25.10.12 | Նորություններ | 3062

Orange-ն առաջարկում է մինչեւ 21.6 Մբ/վ ապահովող մոդեմ 1 դրամով

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ն առաջարկում է ձեռք բերել մինչեւ 21.6 Մբ/վ արագություն ապահովող ինտերնետ մոդեմը մեկ դրամով` մեկ տարով բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմա 9 000, 11 000 կամ 20 000 սակագնային պլաններից որեւէ մեկին:

Մոդեմը կարելի է ձեռք բերել նաեւ առանց բաժանորդագրության` 22 000 դրամով:

Ինտերնետ Հիմա 6 000 սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում բաժանորդներին կտրամադրվի 14.4 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը 1 դրամով, հայտնել են ընկերությունում:

Նոր մոդեմը կարող են ձեռք բերել նաեւ 12 եւ ավելի ամիս Ինտերնետ Հիմայից օգտվող այն բաժանորդները, ովքեր չունեն ընթացիկ պարտավորություն: