09:07 | 25.10.12 | Նորություններ | 3421
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովել է ինտերնետ հասանելիություն Հայաստանի ամերիկյան համալսարանի գրեթե ողջ տարածքում:
Համալսարանի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը մեկնարկել է շուրջ 5 տարի առաջ: Ընկերության մասնագետների կողմից ուսանողների համար պարբերաբար կազմակերպվել են դասընթացներ, մասնագիտական պրակտիկա:
Այսօր համալսարանի երկու մասնաշենքերը գրեթե ամբողջությամբ ապահովվել են ինտերնետ հասանելիությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս բուհին տրամադրել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 10 հատ 3G երթուղիչ, ինչպես նաև Wi-Fi ապահովող տարբեր հզորության սարքավորումներ:
«Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: Մենք պատրաստ ենք խրախուսել ուսանողների կրթական պահանջները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: