Երեւան/Մեդիամաքս/. Մեդիամաքս ինտերնետային հոլդինգի մեջ մտնող Auto.am կայքն արդեն հասանելի է վրացերեն լեզվով (http://www.auto.am/ge):
“Կայքի վրացերեն տարբերակի գործարկումը պայմանավորված է վրաստանցի այցելուների եւ ավտոդիլերների` Auto.am-ի նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությամբ: Վրացերեն տարբերակը թույլ կտա նրանց ավելի հեշտ օգտվել մեր կայքից, տեղադրել ավտոմեքենաների վաճառքի հայտարարություններ եւ առաջարկել իրենց ծառայությունները Auto.am կայքի հայաստանյան այցելուներին” - ասել է Մեդիամաքս-ի ինտերնետային նախագծերի ղեկավար Կարեն Անտոնյանը:
Auto.am կայքը Մեդիամաքս մեդիա ընկերության ինտերնետային հոլդինգի առաջին խոշոր նախագիծն է: Կայքը գործարկվել է 2003 թվականին եւ այժմ հանդիսանում է օնլայն կոմերցիաի ամենահարմար գործիքն ինչպես ավտոսիրողների, այնպես էլ շահագրգիռ կազմակերպությունների համար:
Auto.am-ի յուրահատուկ այցեքարտն է ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի բաժինը, որտեղ այցելուները կարող են անվճար տեղադրել իրենց առաջարկները:
Կայքում հայտարարության տեղադրումն անվճար է:
Բացի Auto.am-ից, “Մեդիամաքս” մեդիա ընկերության ինտերնետային հոլդինգի մեջ են մտնում նաեւ ընկերության մյուս կայքերը` Mediamax.am, Banks.am, Bravo.am եւ iTel.am, որոնցից յուրաքանչյուրը կարեւոր դեր է խաղում իր ոլորտում: