«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
10:06 | 28.06.12 | Նորություններ | 1764
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հայտարարել են «Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական եւ գյուղական համայնքներում գործարարության զարգացմանն ծրագրի մեկնարկի մասին:
Ծրագրի շրջանակում կարտադրվեն եւ կտարածվեն կտորե պայուսակներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա կրճատել շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը:
Ծրագիրն իրականացվելու է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում: Առաջին փուլում նախատեսվում է կարել 1300 -1500 պայուսակ, իսկ արտադրական գործընթացում զբաղված են լինելու կանայք, ովքեր ներկայումս գործազուրկ են:
«ԱրմենՏել» ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում ձգտում է աջակցել Հայաստանի մարզերում կրթական, բնապահպանական եւ սոցիալական խնդիրների լուծմանը` իրական օգնություն հասցնելով եւ մարդկանց, եւ շրջակա միջավայրին: Իրականացվող ծրագրի շրջանակում կլուծվեն ոչ միայն էկոլոգիական այլ նաեւ սոցիալական հարցեր, քանի որ այս ծրագիրը նպատակ ունի նաեւ նպաստելու գյուղական համայնքում գործարարության զարգացմանն ու կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Տարեսկզբին ԱրմենՏել-ն ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը ստորագրեցին երկարատեւ համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում ընկերությունն աջակցելու է հիմնադրամի մի շարք ծրագրերին: