15:48 | 27.06.12 | Նորություններ | 1914
Երեւան/Մեդիամաքս/. Socialbakers կայքը նշել է այն 10 համաշխարհային ապրանքանիշների անվանումները, որոնք սոցիալական մեդիայում առավել արդյունավետ երկխոսություն են վարում հաճախորդների եւ երկրպագուների հետ:
Սոցիալական ԶԼՄ-ներում ակտիվ գործունեություն ծավալած ամենահաջողակ ապրանքանիշների լավագույն եռյակում են KLM-ը («Թագավորական հոլանդական ավիաուղիներ»), T-Mobile USA-ը եւ Sony Mobile ընկերությունը:
Տասնյակում են հայտնվել AirAsia-ն, Sephora օծանելիքի եւ կոսմետիկայի խանութների ցանցը, Tesco բրիտանական ընկերությունը, Nike Running-ը, Next-ը, Redbox-ը եւ Virgin Media-ն:
Socialbakers-ը “սոցիալապես նվիրված” ապրանքանիշների եւ ընկերությունների նոր չափանիշը թողարկել էր նախորդ շաբաթ: