17:58 | 30.05.12 | Նորություններ | 2414
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընդառաջ է գնացել պահանջված կադրեր պատրաստելու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ցանկությանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղը համալրել է ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով, լազերային տպիչով, փոխանջատիչներով եւ այլ սարքերով: Համալսարանում կգործի նաեւ Wi-Fi անկյուն:
Ուսումնական գործընթացի պահանջներից բխող արժեքավոր սարքերից առանձնահատուկ կարեւորություն ունի լուսարձակով ինտերակտիվ գրատախտակը: Այն տեղեկատվական մեծ հոսքերի տիրապետելու եւ դասապրոցեսը լիարժեք կառավարելի դարձնելու գործիք է:
«Գյումրիի տնտեսագիտական համալսարանը թվով չորրորդն է այն 29-ը բուհից, որոնք ընդգրկված են կրթական լաբորատորիաների ստեղծման մեր ծրագրերում: Բարձրագույն որակյալ կրթության համար ստեղծված այս պայմանները կարեւոր են մեր խելացի ուսանողներին աջակցելու առումով: Խորացված դասընթացների ժամանակակից մեթոդը նրանց թույլ կտա ետ չմնալ դարի գիտատեխնիկական առաջընթացից, կրճատել տարածությունը եւ համագործակցել առաջատար բուհերի հետ: Եղել եւ մնալու ենք Ձեր կողքին»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: