16:57 | 30.05.12 | Նորություններ | 3430

ԱրմենՏել-ը կաջակցի Հայաստանի հավաքականի ֆան-ակումբին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) կաջակցի «Առաջին Հայկական Ճակատ» (FAF) ֆուտբոլային երկրպագուների շարժման միջոցառումներին:

Համապատասխան հուշագիրը ստորագրվել է այսօր Երեւանում՝ ԱրմենՏել-ի գլխամասային գրասենյակում, հայտնել են ընկերությունում:

«Համոզված եմ, որ ազգային հավաքականի հավատարիմ երկրպագուներն այն մարդիկ են, ովքեր ցավում են ոչ միայն թիմի, այլեւ իրենց երկրի համար: Այդ պատճառով էլ մենք որոշեցինք սատարել FAF շարժմանը, որը միավորում է տարբեր մարդկանց եւ ձեւավորում երկրպագելու մշակույթ: Հուսով ենք, որ մեր աջակցությամբ այդ շարժումն ավելի մասշտաբային կդառնա», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
«Առաջին անգամ  հայաստանյան  ֆուտբոլի  երկրպագման պատմության մեջ տեղի  է  ունենում խոշոր ընկերության եւ մեր ազգային հավաքականների երկրպագուների  ակումբի միջեւ համագործակցություն: «Առաջին Հայկական Ճակատ»  երկրպագուների ակումբի անունից շնորհակալություն եմ հայտնում «ԱրմենՏել»  ընկերությանը մեր նախաձեռնություններին սատարելու եւ մեր երկրի ազգային հավաքականի երկրպագուներին աջակցելու համար», - ասել է FAF-ի ղեկավար խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանը:

Ֆան-ակումբը հիմնադրվել է 2007 թ. եւ միավորում է երկրպագուներին Հայաստանից եւ սփյուռքից: