12:20 | 30.05.12 | Նորություններ | 3641
Երեւան/Մեդիամաքս/. Orange Հիմնադրամը եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը կահավորել եւ ջեռուցել են Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի մանկապարտեզը, որն ունի 30 սաներ:
«Սա թվով 8-րդ մանկապարտեզն է, որին մենք աջակցում ենք կահավորման կամ ջեռուցման համակարգի ձեռք բերման համար: Հպարտությամբ կնշեմ նաեւ, որ Օրանժ Արմենիայի աշխատակիցները գրքեր ու խաղալիքներ են հավաքել, որոնք հունիսի մեկի առթիվ կբաժանվեն մեր գործընկեր «Շեն» բարեգործական կազմակերպության հոգածության ներքո գտնվող տարբեր համայնքներում», - նշել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ, Orange Armenia-ի տնօրեն Բրունո Դյութուան:
Մանկապարտեզի կահավորման համար Orange Հիմնադրամը տրամադրել է մոտ 2 մլն դրամ: