17:54 | 30.05.12 | Նորություններ | 5092

Օրանժ Արմենիա-ն նոր առաջարկ է անում «Ֆլայբոքս»-ի համար

Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիա-ն տարեկան բաժանորդագրության դեպքում առաջարկում է ձեռքբերել «Ֆլայբոքս» սարքը 1 դրամով:

Սարքը Wi-Fi-ի միջոցով թույլ է տալիս ինտերնետին միացնել միաժամանակ 32 սարքավորում եւ կիսել ինտերնետը ընտանիքի անդամների կամ գործընկերների հետ:

«Մեր նոր առաջարկի շնորհիվ Ֆլայբոքս-ն այժմ հասանելի է բոլորին: Այն անփոխարինելի սարք է փոքր օֆիսների, գրասենյակների, եւ, ինչու ոչ, գյուղերի բնակիչների համար, որոնք կարող են կիսել ինտերնետը եւ խոսելաժամանակը 2 ընտանիքների միջեւ», - նշել է ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ֆլայբոքս-ի սակագնային պլաններին կարելի է բաժանորդագրվել ամսական սկսած 16.000 դրամից: Սակագնային պլաններն ընդգրկում են 25-55 ԳԲ գերարագ ինտերնետ եւ 512 կբիթ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետ: Ծառայության մասին հավելյալ տեղեկությունները ներկայացված են այստեղ: