Հարություն Խաչատրյանը, Հասմիկ Պողոսյանն ու Ռալֆ Յիրիկյանը
13:11 | 11.05.12 | Նորություններ | 3796
Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 8-15 Երեւանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր ասել է, որ այս տարի փառատոնը ստացել է 1120 հայտեր 70 երկրներից:
Այս տարի փառատոնի ղեկավարությունը պատրաստել է նոր ծրագրեր` «Գիրք եւ կինո». «Կինոլրագրություն առանց սահմանի»:
«Գիրք եւ կինո» ծրագիրը կբացվի Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ» ֆիլմով:
Կշարունակվի «Հարգանքի տուրք» ծրագիրը, որի շրջանակներում կնշվեն Յուրի Երզնկյանի 90-ամյակը, Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակը եւ Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը:
Փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հիշեցրել է, որ յոթ տարի շարունակ ընկերությունը կանգնած է փառատոնի կողքին:
«Մեղ համար շատ կարեւոր է մշակույթի պահպանման գործը, որը պետք է շարունակական լինի», - ասել է Ռալֆ Յիրիկյանը: