12:43 | 11.05.12 | Նորություններ | 3331

Օրանժ-ն այս տարի չի նախատեսում 4G ցանց գործարկել

Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիա-ն այս տարի չի նախատեսում 4G ցանց գործարկել, Մեդիամաքս-ին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մենք ունենք մեծ չիրագործված պոտենցիալ 3G+ տեխնոլոգիայի ներքո, որը թույլ է տալիս մեր բաժանորդներին ունենալ մինչեւ 42 մբիթ/վ արագություն», - ասել է Բրունո Դյութուան: 

2011-ի վերջում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց Երեւանի կենտրոնում 4G/LTE ցանցի առեւտրային գործարկման մասին:

Բրունո Դյութուան տեղեկացրել է, որ Օրանժ Արմենիայի բաժանորդների թիվը 2012թ. սկզբից աճել է շուրջ 30 000-ով եւ ներկայումս կազմում է մոտ 630 հազար:

13%-ը (մոտ 80 հազ.) ինտերնետի, իսկ 87%-ը (մոտ 550 հազ.)՝ ձայնային ծառայությունների բաժանորդներ են: