12:03 | 10.05.12 | Նորություններ | 2998
Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. I եռամսյակում Հայաստանի 3 բջջային օպերատորները 5,418 մլրդ դրամի հարկ են վճարել, ինչը 1.445 մլրդ-ով կամ 21%-ով պակաս է 2011թ. նույն ցուցանիշից:
Ղ-Տելեկոմ ընկերությունը (VivaCell-MTS ապրանքանիշ) 4-րդ տեղն է զբաղեցրել 100 խոշորագույն հարկատուների ցանկում վճարված հարկերի ծավալով: Ընկերության կողմից 2012-ի I եռամսյակում վճարված ընդհանուր ծավալը 2 մլրդ 736 մլն 498,5 հազ. դրամ է կազմել:
8-րդ տեղում է Արմենտել-ը (Beeline ապրանքանիշ), որը վճարել է 2 մլրդ 47 մլն 931,8 հազ. դրամի հարկ:
28-րդ տեղը զբաղեցրել է Օրանժ Արմենիա-ն, որը 634 մլն դրամի հարկեր է վճարել:
Ընդ որում, 2011թ. I եռամսյակի հետ համեմատ վճարված հարկերը նվազել են ԱրմենՏել-ի եւ Օրանժ Արմենիայի մոտ (համապատասխանաբար՝ 35%-ով եւ 50%-ով), մինչդեռ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վճարված հարկերն I եռամսյակում աճել են 12%-ով: