11:08 | 10.05.12 | Նորություններ | 5006
Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիա-ն բանակցում է Հայաստանում է iPad3 պլանշետային համակարգիչների վաճառքները սկսելու վերաբերյալ, Մեդիամաքս-ին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Նա չի նշել վաճառքների մեկնարկի հնարավոր ժամկետը, ասելով, որ դա կախված է բանակցությունների արդյունքից:
iPad 3-վաճառքներն աշխարհում մեկնարկել են մարտի 16-ին: Այն արդեն վաճառվում է եվրոպական երկրների մեծ մասում, սակայն դեռ պաշտոնապես ներկայացված չէ ԱՊՀ տարածքում՝ ներառյալ Ռուսաստանը: