16:04 | 08.05.12 | Նորություններ | 1166

ԴիջիԹեք Բիզնես ֆորումը կանցկացվի Երեւանում հունիսի 15-16-ին

Երեւան/Մեդիամաքս/. 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 15-16-ին Երեւանում՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում:

Ֆորումն այս տարի կանցնի «Smart Country: թվային լուծումներ նորարար տնտեսության համար» խորագրի ներքո եւ նվիրված կլինի թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը. ֆորումում կներկայացվեն տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ ապրանքներ ու ծառայություններ, հայտնել են միջոցառման կազմակերպիչ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունում (ԻՏՁՄ):

«ԴիջիԹեք գործարար համաժողովը նախատեսված խելացի ու առաջադեմ գործարարների համար: Որպեսզի մեր թիրախային լսարանն իր նպատակին հասնի, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ստեղծում է համապատասխան միջավայր` ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որտեղ տեխնոլոգիական արտադրանք և ծառայություններ առաջարկողները կարող են հանդիպել գործարար սպառողի հետ»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ֆորումի գլխավոր գործընկերն է ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline):