10:01 | 28.04.12 | Նորություններ | 3140
Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ մայիսի 7-ը Orange-ի ձայնային եւ ինտերնետ ծառայությունների բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար:
Դրա համար անհրաժեշտ է մասնակցել Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված «ստատուսների» յուրօրինակ մրցույթին եւ դառնալ լավագույն ստատուսի հեղինակը:
«Կարծում եմ` ցանկացած կինոսիրողի երազանքներից է հայտնվել Կաննի նման հեղինակավոր միջազգային կինոփառատոնում, որտեղ իր շուրջը կլինեն համաշխարհային կինոաստղեր` կենդանի լեգենդներ: Orange-ի հետ երազանքներն իրականություն են դառնում: Մեր բաժանորդին Կաննում կընդունեն իսկական աստղի նման: Իսկ քանի կինո մեր բաժանորդները մենակ չեն գնում, երջանիկ հաղթողը կընտրի, թե ում հետ է գնալու, այս անգամ` արդեն Կանն: Ակնկալում ենք օրիգինալ ու խանդավառ ստատուսներ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Մրցույթին մասնակցելու համար պետք է Facebook-ում Օրանժ Արմենիայի պաշտոնական էջում (https://www.facebook.com/orangearmenia.ftgroup) համապատասխան հայտարարության ներքո` մեկնաբանության դաշտում, գրել Կաննի կինոփառատոնին, առհասարակ կինոյին, Orange-ին եւ իրեն` բաժանորդին վերաբերող ստատուս, որը հրապարակվելուց անմիջապես հետո կսկսի մասնակցել օնլայն մրցույթին: Ստատուսը գրելուց հետո անհրաժեշտ կլինի նաեւ այն առանձին հաղորդագրությամբ ուղարկել` նամակում նշելով նաեւ բաժանորդային հեռախոսահամարը/ինտերնետի բաժանորդային համարը: Այն տասը «ստատուսները», որոնք կհավաքեն առավելագույն թվով Facebook-քվեներ (like-եր), կներկայացվեն Orange-ի ժյուրիին, որն էլ կընտրի դրանցից լավագույնը:
Հաղթող ստատուսի հեղինակի անունը կհրապարակվի մայիսի 8-ին:
Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու այցելեք http://orangearmenia.am/promos/cannes-promo: