15:39 | 27.04.12 | Նորություններ | 3000

«Հաջողության բանաձեւ»` բացառիկ հնարավորություն երիտասարդների համար

Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամը, «ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագիրը եւ «Ակտիտուր» ընկերությունը նախաձեռնել են «Հաջողության բանաձեւ» ծրագիրը, որի նպատակն է տարբեր մարդկանց հաջողության պատմությունները հասանելի դարձնել հայ երիտասարդներին:

«Հաջողության բանաձեւ» նախագիծը վարպետության դասերի շարք է` առաջին փորձնական ծրագիրը կանցկացվի մայիսի 3-ից 5-ը Երեւանում: 

Ծրագրին մասնակցելու համար պարտադիր պետք է գրանցվել. ընտրեք ձեր դասախոս(ներ)ին եւ գրեք registration@formulaforsuccess.am  հասցեին՝ մինչեւ մայիսի 2-ը, ժամը 15:00-ն:

Նամակում նշեք Ձեր անուն-ազգանունը եւ այն դասախոս(ներ)ին, ում վարպետության դասին ցանկանում եք ներկա լինել: Մասնակցությունն անվճար է:

Մայիսի 3-ին վարպետության դասերը կանցնեն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում, իսկ մայիսի 5-ին՝ «Այբ» ավագ դպրոցում:

Մայիսի 3-ի վարպետության դասերն են.

16:00` «Մեգանոմ» ճարտարապետական բյուրոյի հիմնադիր եւ ղեկավար Յուրի Գրիգորյան;

18:00`«ՌՈՍԳՈՍՍՍՐԱԽ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյան;

20:00` VIZERRA ընկերության գլխավոր տնօրեն Արման Ղուկասյան:

Մայիսի 5-ի վարպետության դասերն են.

13:00` Henderson-Ռոսիա ընկերությունների խմբի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ռուբեն Հարությունյան;

16:00` ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյան;
 
20:00` Տրոյկա Դիալոգ ընկերության կառավարիչ տնօրեն Գոռ Նահապետյան:

«Հաջողության բանաձեւ» ծրագրի Ֆեյսբուքի էջը հասանելի է այստեղ: