14:44 | 27.04.12 | Նորություններ | 754

AREAL գծային արագացուցիչը նախատեսվում է գործարկել հաջորդ տարվա ընթացքում

Երեւան: Մեդիամաքս: Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քենդլ»  նախագծի համակարգող խորհրդի նիստը:

Նիստում ներկայացվել է «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախագծի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների ընթացքի մասին: Արդեն ստացվել են 1,5 մլն եվրոյի սարքավորումներ, եւս 1 միլիոն եվրոյի սարքավորումներ կստացվեն առաջիկայում:

AREAL գծային արագացուցիչը նախատեսվում է գործարկել հաջորդ տարվա ընթացքում: Այն հնարավորություն կտա ստանալ փոքր էմիտանսով էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամանակակից փնջերի ֆիզիկայի եւ արագացուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառներից է եւ գերակա ուղղություն է աշխարհի առաջատար կենտրոնների համար:

AREAL գծային արագացուցիչը կարեւոր գիտական եւ կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի եւ նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար:

Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Սթեմֆորդի SLAG կենտրոնների եւ Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ: