14:21 | 27.04.12 | Նորություններ | 1091

Ինչպե՞ս պաշտպանել կայքը DDOS հարձակումից

Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 2-ին, ժամը 13:00-ին, «Կոնգրես» հյուրանոցում կկայանա «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից» կրթական սեմինարը:

Այն կազմակերպում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ը: 

Սեմինարը կանցկացնեն տեղեկատվական-տեխնիկական անվտանգության ոլորտի մասնագետներ: