12:26 | 27.04.12 | Նորություններ | 3873

Microsoft-ի նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի «Նորարարություն, Մրցունակություն եվ Տնտեսական աճ» համաժողովը

Երեւան/Մեդիամաքս/. Մայքրոսոֆթ-ի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի աջակցությամբ ապրիլի 28-ին Երեւանում կանցկացվի «Նորարարություն, Մրցունակություն եվ Տնտեսական աճ» թեմայով համաժողովը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Մայքրոսոֆթ-ի հայաստանյան գրասենյակում, համաժողովը նվիրված կլինի ՏՀՏ միջոցով Հայաստանի համաշխարհային մրցունակության բարձրացմանը:

Համաժողովի ընթացքում, մասնավորապես, կքննարկվեն նորարարության բնագավառում պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափը և գործիքակազմը, էլեկտրոնային հասարակության ձեւավորման հարցերը, նորարարական կրթական համակարգերը եւ ՏՀՏ դերը նորարարության և ազգային մրցունակության մեջ:

Միջոցառմանը ներկա կլինեն, մասնավորապես, Microsoft-ի փոխնախագահ Վահե Թորոսյանը եւ կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարՎերոնիկա Պրիկրիլովան:

Միջոցառումը տեղի կունենա Մարիոթ Արմենիա հյուրանոցում եւ կտեւի 9:30-ից մինչեւ 14:00-ն: