Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 7-ին Apple-ը կանցկացնի երրորդ սերնդի iPad պլանշետային համակարգչի շնորհանդեսը, հաղորդում է շնորհանդեսի հրավեր ստացած All Things Digital կայքը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ինչպես միշտ Apple-ն ուղղակիորեն չի նշում մամուլի ասուլիսի թեման, սակայն ակնարկում է`օգտագործելով հրավիրատոմսի պատկերն եւ կարգախոսը: Այս անգամ հրավիրատոմսի վրա պատկերված է պլանշետի հատվածը հետեւյալ գրառումով` «Մենք ունենք այն, ինչ արժե տեսնել: Եվ դիպչել»:
Ոչ պաշտոնական աղբյուրների վկայությունների համաձայն, երրորդ սերնդի iPad-ը կունենա 2048×1536 փիքսել հզորությամբ էկրան` չորս անգամ ավելի ուժեղ, քան Apple-ի մյուս պլանշետները:
Օգտագործվող պրոցեսորի մասին լուրերը հստակ չեն. եթե ավելի վաղ ենթադրվում էր, որ սարքը համալրված կլինի չորս միջուկանի չիփով, ապա ավելի ուշ տեղեկությունների հայտնվեցին, որ Apple-ը կարող է նոր iPad-ում օգտագործել երկու միջուկանի պրոցեսոր, ինչպես նախորդ մոդելում:
Bloomberg-ի տեղեկություններով, նոր iPad-ը կդառնա Apple-ի կողմից թողարկվող առաջին սարքը, որն օժտված կլինի LTE բջջային ցանցերի հետ աշխատելու ունակությամբ:
iPad պլանշետային համակարգիչները վերահսկելում նման սարքերի համաշխարհային շուկայի շուրջ 60%-ը: