Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանյան եւ հայաստանյան ծագում ունեցող մի խումբ գործարարների կողմից հիմնված Cafe4tune.com ամերիկյան ընկերությունը /Կալիֆոռնիայի նահանգ/ հայտարարել է համանուն միջազգային սոցիալական ցանցի գործարկման մասին: Գաղափարի հիմնադիրները եւ մշակողները հուսով են, որ այն առողջ մրցակցություն կստեղծի ինտերնետ-շուկայի այնպիսի “հսկաներին”, ինչպիսիք են ВКонтакте-ն կամ Facebook-ը: Նախագծի բյուջեն արդեն գերազանցել է $20 մլն-ը:
Cafe4tune.com-ն առաջին “կենդանի” սոցիալական ցանցն է, որտեղ օգտատերը կկարողանա ոչ միայն տեքստային հաղորդագրություններ փոխանակել իր ընկերների, ծանոթների եւ գործընկերների հետ սովորական չաթով, այլեւ, ցանկության դեպքում, կառավարել սեփական 3D-պրոյեկցիան վիրտուալ եռաչափ աշխարհում՝ բնական մի միջավայրում, որն ունի իր փողոցները, հյուրանոցները, սրճարանները եւ անցորդները: Նմանատիպ ավատարների հետ կարելի է շփվել կենդանի ձայնով կամ տեսաձեւաչափով` հաղորդակցության բոլոր միջոցները նախատեսված են ցանցի բոլոր բաժիններում:
Cafe4tune.com-ի մեկ այլ նորարարությունն ու տարբերակվող գիծը դրա բիզնես բաղադրիչն է: Ցանցում տրվում են գործիքներ վիրտուալ խանութների, պատկերասրահների եւ դահլիճների ստեղծման համար` առցանց վաճառքների կազմակերպման հնարավորությամբ: Վիրտուալ տարածքները կմիավորեն հաճախորդներին որպես խանութների, ցուցահանդեսների եւ այլ օբյեկտների մշտական այցելուներ, ինչպես նաեւ կարող են օգտագործվել իրենց սեփական բիզնես-նախագծերում: Այլ խոսքերով, Cafe4tune.com-ը հնարավորություն է տալիս ընկերություններին արդյունավետ եւ նվազագույն ծախսերով առաջ մղել իրենց ապրանքանիշները:
Cafe4tune.com-ում կարելի է սեփական ուղիղ առցանց հեռարձակում անցկացնել ցանկացած միջոցառումից, այդ թվում՝ օգտագործելով բջջային հեռախոսների տեսախցիկները: Երաժշտության սիրահարները կկարողանան անցկացնել կամ դիտել ուղիղ հեռարձակումներ ակումբներից եւ համերգասրահներից, սպորտի սիրահարները՝ նստել մարզադաշտում եւ ընկերների հետ կիսվել սիրած թմի “կենդանի” խաղով: Անհրաժեշտ հեռարձակումը գտնելը հարմար կլինի` ըստ ժանրի կամ թեմայի, իսկ նրանց համար, ովքեր այն բաց են թողել, ձայնագրություն կլինի: Մշտական առցանց հեռարձակումները նույն կերպով կարող են անկախ բիզնես-ծրագիր դառնալ Cafe4tune.com-ի օգտատերերի համար:
Նախագծում ներկայացված են մեծ թվով ժամանցային ռեսուրսներ: Cafe4tune.com-ի խաղերը համալրված են ոչ միայն անմիջապես խաղային բաղադրիչներով, այլեւ մասնակիցների միջեւ տեսա- եւ ձայնային շփման հնարավորություններով:
Ստեղծողները հաշվի են առել նաեւ ցանցում օգտատերերի փոխգործակցության հոգեբանական եւ էթիկական կարեւոր կողմերը` հնարելով մի շարք հատուկ “գործիքներ”, ինչպիսիք են, օրինակ, տեսա- եւ հեռախոսային զանգերից “քաղաքակիրթ հրաժարվելը”:
Նոր սոցիալական կայքի աշխատանքները ընթանում էին վերջին երեք տարիների ընթացքում: Այս պահի դրությամբ՝ 2011 թվականի նոյեմբերից, գործարկվել է Cafe4tune.com-ի փորձնական բետա-տարբերակը: Ալֆա-տարբերակը, որտեղ կայքն կունենա ի սկզբանե մտածված տեսքը, ստեղծողները մտադիր են գործարկել 2012 թվականի փետրվարին: Cafe4tune.com-ի համապատասխան տարբերակն արդեն գործարկվել է Android եւ iPhone պլատֆորմների համար եւ հասանելի է աշխարհի 30 լեզուներով:
Նոր սոցիալական ցանցի օգտատեր դառնալու եւ բետա-տարբերակը փորձարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.cafe4tune.com:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել`
Արտաշես Իկոնոմիդիսին
Artases.Oikonomidis@cafe4tune.com
+1408 7310043 (ԱՄՆ)
+7499 5189898 (Մոսկվա):