14:11 | 10.02.12 | Նորություններ | 4922
Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Ինեկոբանկի համագործակցության շնորհիվ այսուհետ օպերատորի բոլոր սպասարկման կենտրոններում կարելի է ապառիկ ձեռք բերել հեռախոսներ եւ սարքավորումներ` առանց բանկ այցելելու:
Գործարքն իրականացվում է տեղում` 10 րոպեի ընթացքում: Գնումը ձեւակերպելու համար բավական է ներկայացնել անձնագիր եւ սոցիալական քարտ:
Ապառիկ վաճառքի այս տարբերակի դեպքում կանխավճարը կազմում է նվազագույնը գնի 6%: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 24%, իսկ մարման առավելագույն ժամկետը` 23 ամիս: