17:38 | 30.01.12 | Նորություններ | 3296
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի Beeline համալսարանում կայացել է կադրերի կառավարման մասնագետների փորձի փոխանակման կլոր սեղան, որը կազմակերպվել էր «ԱրմենՏել» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրինության եւ Հայաստանի HR-մասնագետների ասոցիացիայի կողմից:
Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են հայաստանյան շուրջ 20 խոշոր ընկերությունների, փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ: ԱրմենՏել-ի HR-մասնագետները գործընկերներին ներկայացրել են լավագույն փորձը, ինչպես նաեւ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում կիրառվող կադրերի համալրման, մասնագիտական զարգացման, աշխատակազմի խրախուսման եւ գնահատման տեխնոլոգիաները, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:
«Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը՝ «ԱրմենՏել» ընկերությունն ողջունում է այնպիսի միջոցառումներ, որոնց շրջանակում տարբեր ընկերությունների մասնագետներ փոխանակում են աշխատակազմի հետ աշխատանքի փորձը: Նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի HR-մասնագետների համախմբմանը` կադրային կառավարման ոլորտում արդի խնդիրները քննարկելու եւ լուծելու նպատակով: Դրանք վկայում են, որ Հայաստանում գործարար միջավայրն իր զարգացման առումով թեւակոխել է որակական նոր փուլ», - նշել է ԱրմենՏել-ի մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը: