13:52 | 25.11.11 | Նորություններ | 2939

ՎիվաՍել-ՄՏՍ-ի 30 հետվճարային բաժանորդներ արժանացան Google Nexus S սմարթֆոնի

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացած վիճակահանության արդյունքում ընկերության 30 հետվճարային բաժանորդներ արժանացան Google Nexus S սմարթֆոնի:

Վիճակահանությանը մասնակցում էին “Կլասիկ”, “Կլասիկ սոլո”, “Կլասիկ ֆլեքսի” եւ կորպորատիվ սակագնային պլանների անհատական վճարող հետվճարային բաժանորդներ, որոնց անցած երեք ամիսների (մարտից մինչեւ մայիս) ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարը կազմել էր 10,000-18,000 ՀՀ դրամ, եւ հաջորդող երեք ամիսների (հունիս-սեպտեմբեր) ընթացքում ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարն ավելացել էր 50 եւ ավելի տոկոսով:

Մասնակիցների նախնական ցուցակից ծրագրի հիմնական չափանիշներին համապատասխանեց 1,662 բաժանորդ` անցնելով եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակից համակարգչային ծրագիրն ընտրել էր յուրաքանչյուր հիսուներորդ համարի օգտագործողին:

Ծրագրի մնացած մասնակիցները ՎիվաՍել-ՄՏՍ-ից կստանան 500 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ` մեկ ամսվա համար: