16:58 | 24.11.11 | Նորություններ | 2030
Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբեր ամսվա ընթացքում Յունիբանկը եւս 5 պրոմո-կետեր է բացել Orange-ի վաճառքի սրահներում `
- ք.Երևան, Սունդուկյան 64/4
- ք.Աբովյան, Հանրապետության 22/2-4
- ք. Էջմիածին, Մաշտոցի 61/56
- ք. Արմավիր, Հանրապետության 29/3
- ք. Իջևան, Երևանյան 106
Այդպիսով, արդեն Orange-ի 15 վաճառքի սրահներում կարելի է բջջային հեռախոսների և նոութբուքների ապառիկ վաճառքը ձևակերպել տեղում:
Orange-ի խանութներում վաճառվող ապրանքների ձեռքբերման նպատակով Յունիբանկը վարկերը տրամադրում է մինչև 24 ամիս ժամկետով և տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 600 հազար դրամ: Բանկը կանխավճար բանկը չի պահանջում, իսկ բանկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար:
Վարկավորման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: