10:18 | 31.10.11 | Նորություններ | 1829
Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. 3-րդ եռամսյակում Samsung-ը վաճառել է 27,8 մլն սմարթֆոն՝ Strategy Analytics-ի գնահատականով զբաղեցնելով համաշխարհային շուկայի 23,8%:
Նախկին առաջատար Apple-ը նույն ժամանակահատվածում վաճառել է 17,1 մլն սմարթֆոն, ինչը նրան ապահովել է շուկայի 14,6%: Երրորդը մնացել է Nokia-ն` 14,4%-ով:
«Վեդոմոստի» թերթը գրում է, որ նախորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային վաճառքներում Apple-ի մասնաբաժինը 19% էր, Samsung-ինը` 18%, իսկ Nokia–ինը` 15%: Այսինքն, Apple-ը նվազեցրել է իր մասնաբաժինը 4 տոկոսային կետով, իսկ Samsung–ն ավելացրել է միանգամից 5,8-ով:
Մինչդեռ 2010թ. 3-րդ եռամսյակում սմարթֆոնների շուկայի անվիճելի առաջատարն էր Nokia-ն` 26,5% մասնաբաժնով, 2-րդ տեղում էր Apple-ը (14%), իսկ Samsung –ը միայն 3-րդն էր (7,5%): Այսպիսով, մեկ տարվա ընթացքում Samsung-ն եռապատկել է իր մասնաբաժինը շուկայում, իսկ Nokia-ն նվազեցրել է այն 1,7 անգամ:
Samsung-ը սկսել է սմարթֆոններ վաճառել է Apple-ից գրեթե երեք տարի ուշ՝ 2010 թվականի սկզբին, սակայն այն բազմատեսակ մոդելներ ունի` ինչպես Android օպերացիոն համակարգի հիման վրա (52%), այնպես էլ սեփական Bada-ի (48%):