«ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
18:39 | 28.10.11 | Նորություններ | 2445
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) 2011թ-ի սեպտեմբերին իր ցանցում գրանցել է տրաֆիկի ռեկորդային հոսք. ամսվա ընթացքում ընկերության ինտերնետ-բաժանորդներն օգտագործել են 2.5 պետաբայթ ինտերնետ-տրաֆիկ (1 պետաբայթը հավասար է 1024 տերաբայթի կամ 1.05 մլն գիգաբայթի):
2010-ի սեպտեմբերի համեմատությամբ շարժական ինտերնետի տրաֆիկի ծավալն աճել է 4.5 անգամ, իսկ Hi-Line լայնաշերտ ինտերնետ ծառայության բաժանորդներն անցյալ ամսվա ընթացքում օգտագործել են 2400 ՏԲ տրաֆիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շատ է ավելի քան 2.5 անգամ, հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, հավելելով, որ Beeline ցանցում շարժական եւ ֆիքսված ինտերնետի ընդհանուր տրաֆիկի ծավալն անցած տարվա սեպտեմբերի համեմատ աճել է գրեթե 3 անգամ:
«Հայաստանում ինտերնետի սպառման աճի ռեկորդային ցուցանիշներն ակնհայտորեն խոսում են երկրում ինտերնետ թափանցելիության աննախադեպ աճի մասին: Շնորհիվ կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերության մենք այսօր հպարտությամբ փաստում ենք, որ Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործընթացում: Beeline ինտերնետ ծառայություններն այսօր Հայաստանյան շուկայում ամենշահավետ եւ ամենապահանջվածն են սպառողների կողմից», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: