17:38 | 10.09.11 | Նորություններ | 2466

Յուքոմը մեղադրում է Արմենտել-ին հեռախոսային ծառայությունների “ընդլայնմանը խոչընդոտելու մեջ”

Երեւան/Մեդիամաքս/. Ինտերնետ-պրովայդեր Յուքոմ ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), ըստ որի «ԱրմենՏելն իր վարքագծով խոչընդոտում է Յուքոմի  հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը»:
 
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում, սեպտեմբերի 13-ին հանձնաժողովը կհրապարակի Արմենտելի նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները: