17:17 | 09.09.11 | Նորություններ | 1734

ԱրմենՏել-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է կրթական երկու ծրագիր

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սեպտեմբերի 10-ին մեկնարկում է կրթական երկու ծրագիր` “Օպ-արտ. Գույնի եւ ձեւի փոխակերպումներ» (5-11 տարեկան երեխաների համար)  եւ «Տպագրական արվեստի ներածություն» (12-32 տարեկանների համար):

Կրթական ծրագրերը կգործեն «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում:

«Կրթական ծրագրերի նպատակն է նպաստել Վազարելիի բազմակողմանի արվեստի բացահայտմանը, զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը, ինչպես նաեւ ներկայացնել տպագրությունն իբրեւ արվեստի տեսակ», - նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«ԱրմենՏել-ի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ ծրագրերն ուղղված են երեխաների եւ երիտասարդների մշակութային զարգացմանն ու գեղագիտական դաստիարակությանը: Ես ուրախ եմ, որ համատեղ ուժերով մենք ներդրում ենք անում աճող սերնդի մշակութային զարգացման գործում` հանուն Հայաստանի պայծառ ապագայի», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: