Երեւան: Մեդիամաքս: Intel ընկերության ներկայացուցիչներն այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին առաջարկներ են ներկայացրել \"Մեկ աշակերտին մեկ համակարգիչ\" ծրագրի շրջանակում:
Արմեն Աշոտյանն ասել է, որ համակարգչային հագեցվածության ավելացումը առաջնային հարցերի է կրթական բարեփոխումների համատեքստում: Այսօր Հայաստանում 22 աշակերտին բաժին է ընկնում մեկ համակարգիչ, ինչը մոտ է եվրոպական միջին ցուցանիշին:
\"Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք բարելավել այդ ցուցանիշը: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ\",- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթական ոլորտի համակարգչայնացման գործընթացում Intel ընկերության մասնակցության հնարավորությունները: