09:52 | 31.08.11 | Նորություններ | 2125

Նոբելյան մրցանակակիրները բացահայտել են գրաֆենի կիրառման նոր ձեւ, որը ավելացնում է ինտերնետի արագությունը

Երեւան/Մեդիամաքս/. Մի խումբ բրիտանացի գիտնականներ` Նոբելյան երկու մրցանակակիրներ, նախկին ռուսաստանցիներ Անդրեյ Գեյմի եւ Կոնստանտին Նովոսյոլովի ղեկավարությամբ, գտել են իրենց կողմից հայտնաբերած գրաֆեն նյութի նոր կիրառում, որը զգալիորեն ավելացնում է ինտերնետի արագությունը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, գիտնականները պնդում են, որ գրաֆենի կիրառումը կապի սարքավորման մեջ կարող է տասնյակ, նույնիսկ հարյուրավոր անգամ ավելացնել տվյալների փոխանցման արագությունը:

Մանչեսթերի եւ Քեմբրիջի համալսարանների գիտնակաների հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature Communication ամսագրում:

Մանչեսթերի համալսարանում աշխատող Անդրեյ Գեյմը եւ Կոնստանտին Նովոսյոլովը գրաֆենի հայտնաբերման համար 2010-ին արժանացել են Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում: