15:26 | 10.08.11 | Նորություններ | 1078

Nokia–ն կհրաժարվի Symbian-ից Հյուսիսային Ամերիկայում` անցնելով Windows Phone-ի

Երեւան/Մեդիամաքս/.Մենք կարծում էինք, որ Symbian-ը մոտ ապագայում չի վերանա, բայց ԱՄՆ-ում շուտով շատ  դժվար կլինի գտնել փոքրիկ OS, քանի որ այն այնքան էլ չգրավեց գնորդներին:


Ըստ Engadget.com-ի, ԱՄՆ-ում Nokia-ի նախագահ Քրիս Վեբերն ասել է. «Երբ մենք սկսենք Windows հեռախոսների թողարկումը, ապա էապես դուրս կգանք Symbian-ի, S40-ի եւ այլ բիզնեսներից»:

Դա նշանակում է այլեւս ոչ մի ամբողջական գնային կամ բիզնեսի սարքավորումներ ԱՄՆ-ում եւ այլեւս ոչ մի «սիրում եք “Symbian”-ը»: Սա մասամբ Astound-ի ձախողման շնորհիվ էր, բայց Nokia-ն, առաջիկայում հանդես գալով Windows Phone-ի առաջարկով, ի վերջո կփոխարինի այն`գրանցելով վաճառքի բարձր ցուցանիշներ եւ բարձրացնելով գովազդի հսկայական ալիք:

Արդյո՞ք դա կաշխատի: Ըստ Վեբերի` պետք է որ: «Իրականությունն այն է, որ եթե մենք չհաջողենք Windows Phone-ի հետ, արդեն նշանակություն չի ունենա, թե որքան ջանք ենք գործադրել այս ուղղությամբ»: