14:47 | 01.07.11 | Նորություններ | 3499

ԱրմենՏել-ը պարգեւատրել է Hi-Line ինտերնետի 100 000-րդ բաժանորդին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն եւ HP ընկերության ԱՊՀ երկրներում առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Ժելեզկովը այսօր պարգեւատրել են ԱրմենՏել-ի Hi-Line ինտերնետ-ծառայության 100 000-րդ բաժանորդին:

Hi-Line-ի 100 000-րդ բաժանորդ է դարձել Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողուհի Անի Ավետիսյանը, որն որպես նվեր ստացել է HP Mini նեթբուք եւ Hi-Line ծառայությունից 1 տարի անվճար օգտվելու բաժանորդագրություն:

ADSL տեխնոլոգիայի վրա հիմնված Hi-Line ինտերնետ-ծառայությունը ԱրմենՏելը մատուցում է 2007թ-ից: ADSL տեխնոլոգիան թույլ է տալիս արագագործ ինտերնետ ունենալ թվային հեռախոսագծի միջոցով: Ներկայումս ծառայությունը հասանելի է Հայաստանի շուրջ 50 բնակավայրերում: