13:19 | 01.07.11 | Նորություններ | 3450

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է նոր հետվճարային պլան «Խոսում է քաղաքը»

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է նոր հետվճարային սակագնային պլան «Խոսում է քաղաքը», որը բաժանորդներին տրամադրում է հաղորդակցման ծախսերի վերահսկման հնարավորություն:

Այս սակագնային պլանը 5500 դրամ ամսավճարի դիմաց անհատներին և փոքր ձեռնարկություններին առաջարկում է.

- ամսական 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ;
- ամսական 150 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր;
- ամսական 150 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր:

Նշվածից ավելին օգտագործելու դեպքում, ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների: