17:37 | 17.06.11 | Նորություններ | 3910

ԱրմենՏել-ը համալրում է տեսականին ֆիքսված հեռախոսներով

ԱրմենՏել  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սկսել է Panasonic KXTS 500 եւ Panasonic KXTG1311 ֆիքսված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին, որոնք արժեն 7000 եւ 19500 դրամ:

“ԱրմենՏել-ը շարունակում է ընդլայնել հեռախոսների տեսականին` առաջարկելով ճանաչված ընկերությունների արտադրության ֆիքսված հեռախոսներ: Հայաստանի կապի միասնական օպերատորի կողմից առաջարկվող կապի ժամանակակից եւ մատչելի տեխնոլոգիաները, ինչպես նաեւ ճկուն եւ շահավետ սակագները թույլ են տալիս մեր հաճախորդներին ստանալ անհրաժեշտ հեռահաղորդակցության ծառայությունները մատչելի գնով”,-  ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Panasonic KXTG1311 ռադիոհեռախոս եւ Panasonic KXTS 500 քաղաքային ֆիքսված հեռախոսը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: