16:11 | 17.06.11 | Նորություններ | 2927

Հայաստանում 5 հազարից ավելի ընկերություններ օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում 5 հազարից ավելի ընկերություններ այժմ օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից, ներդրվել են էլեկտրոնային հարկային հաշվետվության, էլեկտրոնային արտոնագրման համակարգերը։

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կանոնադրական խնդիրները լուծելու նպատակով կառավարությունը 25 մլն դրամով ավելացրել է վերջինիս կանոնադրական կապիտալը։ Ակնկալվում է, որ հաջորդ տարվանից  ընկերությումն իր ծախսերը կհոգա էլեկտրոնային ստորագրության վաճառքից ստացած շահույթով։

Իր մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ Մեղրի-Նուրդուզ սահմանային անցակետերի համատեղ օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը: