ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան հայտարարում են Հայաստանի Կիբեռխաղերի 5-րդ բաց առաջնության մեկնարկի մասին:
Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG (WorldCyberGames) համակարգչային եւ վիդեո խաղերի փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլը:
Միջազգային առաջնության մասնակցության հայտ ներկայացրած յուրաքանչյուր երկիր անց է կացնում նախընտրական փուլ: Հայաստանյան նախընտրական փուլը կկայանա 2011թ-ի հունիսի 22-26-ը “Կոնգրես” հյուրանոցի շքասրահում:
Այս տարի պաշտոնական մարզաձեւեր են ընտրված FIFA 2011 եւ StarCraft 2, իսկ ոչ պաշտոնական` Counter-Strike 1.6 եւ WarCraft 3 Dota: Պաշտոնական մարզաձեւերում հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու WCG Գլխավոր եզրափակչին, որը տեղի կունենա 2011թ-ի դեկտեմբերի 8-ից 11-ը Կորեաի Բուսան քաղաքում:
Հայաստանյան առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3.600.000 դրամ եւ կբաշխվի բոլոր չորս մարզաձեւերում առաջին երեք տեղերը գրաված մասնակիցների միջեւ: ԱրմենՏել-ը նաեւ կապահովի WCG Հայաստան 2011 խաղերի օնլայն ինտերնետ հեռարձակումը:
“Միջազգային Կիբեռխաղերը խոշորագույն խաղային առաջնություն է ամբողջ աշխարհում, այնպիսին ինչպիսին Օլիմպիական խաղերն են մարզիկների համար: ԱրմենՏել ընկերությունն ուրախ է աջակցելու հայ երիտասարդներին. թող թիմային ոգին, հաջողությունը եւ հավատը պայծառ ապագայի եւ հաղթանակի հանդեպ ուղեկցեն մեր կիբեռ մարզիկներին”,- նշեց ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Այս տարի, բացի հիմնական խաղերից կազմակերպված են նաեւ հարակից մրցույթներ. “Սիրողական նկարիչ”, “Սիրողական լուսանկարիչ”,“Թաչ-թայփինգ (միայն կանանց եւ աղջիկների համար)”:
Մրցույթի մասնակիցների գրանցումը կատարվում է առցանց` մրցումների պաշտոնական www.wcg.am կայքում, որտեղ նաեւ տեղադրված է մանրամասն տեղեկատվություն մրցումների եւ մրցույթի մասին:
Համաշխարհային առաջնության հովանավորն է “Սամսունգ” ընկերությունը, ազգային առաջնության գլխավոր հովանավորն է ԱրմենՏել ընկերությունը: Համակարգչային աջակցությունը` “Ֆայն” ընկերության: