16:12 | 10.06.11 | Նորություններ | 4061

ԱրմենՏել-ը սկսեց Android համակարգով գործող Beeline Blade սմարտֆոնի վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline Blade բրենդավորված սենսորային սմարտֆոնի վաճառքի մեկնարկի մասին:

Սմարտֆոնի արժեքն է 94 000 դրամ, այն կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում:

Beeline Blade սմարտֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.2 տարբերակի հիման վրա:

“ԱրմենՏել” ընդլայնում է բրենդավորված հեռախոսների տեսականին` նոր արդիական եւ բազմաֆունկցիոնալ սմարտֆոնով: Համոզված եմ, որ նոր բջջային հեռախոսն, իր մատչելիության եւ հնարավորությունների շնորհիվ հայաստանյան շուկայում մեծ ճանաչում կունենա”,- ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: