17:22 | 09.06.11 | Նորություններ | 3711

ՏՏ ընկերությունները մտադիր են աջակցել գյուղատնտեսությանը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ՏՏ-ընկերությունների միությունը  (UITE) քննարկում է համագործակցության հեռանկարները ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են UITE մամուլի ծառայությունից, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ Միության անդամ-ընկերությունները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի զարգացման իրենց առաջարկությունները:.

Հանդիպման ժամանակ որոշվել է համատեղ աշխատանքային խումբ ձեւավորել, որը կզբաղվի գյուղատնտեսության ոլորտում ՏՏ-լուծումների կիրառմամբ: