Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր բջջային ընկերությունների կողմից կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների հետ կնքած պայմանագրերի արխիվների վարման չափանիշներ է սահմանել:
Ինչպես հայտնել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետի տեղակալ Համլետ Ծատուրյանը, սահմանված չափանիշների համաձայն` ընկերությունները պետք է 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքված պայմանագրերը մուտքագրեն էլեկտրոնային շտեմարան:
«Այս որոշումը բխում է հանրային եւ ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, եւ թույլ կտա օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ բաժանորդի մասին”, - ասել է Համլետ Ծատուրյանը: