13:28 | 07.06.11 | Նորություններ | 3674

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է կառավարման կորպորատիվ մոդելի հաջողությունները

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է կառավարման կորպորատիվ մոդելի հաջողությունները «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի ուսանողներին:
 
«Ցանկացած կազմակերպության համար որակի ապահովումն ու ճկունությունը բարի համբավ վաստակելու կարեւոր միջոցներ են: Դրան հասնելու ճանապարհին պետք է մեծ տեղ հատկացնել կառավարման մշակույթի հիմքում ընկած արժեհամակարգին` հարգանքի վրա հիմնված գործատու-աշխատակից հարաբերություններին, առաջատար լինելու եւ առաջնորդելու պատրաստակամությանը», - ասել է Ռալֆ Յիրիկյանը: