10:10 | 08.06.11 | Նորություններ | 4044

Telcell-ը գործարկել է «Одноклассники.ру»-ում հաշվի լիցքավորման ծառայություն

Երեւան/Մեդիամաքս/. Telcell-ի բաժանորդները հնարավորություն են ստացել լիցքավորելու իրենց հաշիվները «Одноклассники» սոցիալական ցանցում:

Սոցիալական ցանցում հաշիվը լիցքավորելու համար վճարային տերմինալի մենյուում անհրաժեշտ է մտնել “Հեռուստատեսություն եւ զվարճանքներ” բաժինը եւ սեղմել «Одноклассники» տարբերանշանի կոճակը: Այնուհետեւ պետք է գրել լոգինը եւ մուտքագրել գումարը ՀՀ դրամով, որոնք ավտոմատ կերպ կվերածվեն սոցիալական ցանցի արժույթի եւ անմիջապես կգրանցվեն հաշվին:

“Ներկայումս իրենց էլեկտրոնային փոխարժեքներն ունեն գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տարբեր “նվերների”, “ժպիտիկների”, խաղային եւ ծրագրային ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելու համար բաժանորդը պետք է լիցքավորի իր հաշիվը: Ինչպես ավանդական փողը, վիրտուալ ֆինանսներում էլ չափազանց կարեւոր է որակյալ ծառայությունը եւ ընդունելի ֆինանսական պայմանները: Վստահ ենք, որ երկու դեպքում էլ մեր առաջարկը ավելի շահավետ է հայ սպառողների համար”, - ասել է Telcell-ի մարկետինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցը:

Նմանատիպ ծառայություն է իրականացվել նաեւ «В-Контакте» սոցիալական ցանցի համար: