Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տրասպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ասել է, որ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետ օգտագործողների թիվը աճել է 6 անգամ եւ այսօր հանրապետության բնակչության մեկ երրորդն է կազմում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին նախարարը հայտնել է Երեւանում ընթացող ԱՊՀ երկրների ինֆորմատիզացիայի համակարգող խորհրդի նիստում:
Մանուկ Վարդանյանը նշել է, որ Հայաստանում բջջային ցանցի թողունակությունը 100% է կազմում, աճել է տրամադրվող ծառայությունների որակը, կատարվել է գրեթե ամբողջական անցում թվայնացված կապին: