14:52 | 31.05.11 | Նորություններ | 3207

“ԱրմենՏել”-ը պարգեւատրեց Homo Interneticus մրցույթի հաղթողներին

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության պաշտոնական էջում անցկացված Homo Interneticus մրցույթի հաղթողներին:

Պարգևատրման արարողությանը հրավիրվել են այն մասնակիցներն, ովքեր իրենց աշխատանքները ներկայացրել են “Ինտերնետը մարդու կյանքում” խորագրի ներքո անցկացված մրցույթին: Հաղթողները որոշվել են խմբի մասնակիցների ձայների քանակով:
 
Մրցույթի հաղթող` Հայկ Գևորգյանը, ով հավաքել է 2025 ձայն, ստացել է առաջին մրցանակ` նեթբուք և մեկ տարի Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ և երրորդ տեղերը գրաված Հովհաննես Աղաջյանյանը և Թերեզա Թոքմաջյանը ստացել են շարժական ինտերնետի Drive ծառայությունից համապատասխանաբար 12 և 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

Homo Interneticus մրցույթն անց է կացվել 2011թ-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում Beeline Armenia պաշտոնական էջում: 2011թ-ի մայիսի 30-ի դրությամբ խումբն ունի 4240 մասնակից: