Երեւան/Մեդիամաքս/. «Մայքրոսոֆթ Արեյը» եւ «ԱրմենՏել» ընկերությունները աշխատում են Հայաստանում Cloud computing-ի զարգացման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն էլ ասել է, որ ընկերության համար կարեւոր է ազգային կոնտենտի ստեղծումը, ինչի շրջանակներում համագործակցում են «Մայքրոսոֆթ Արեյի» հետ «ամպային տեխնոլոգիայի» զարգացման համար, որը շատ հետաքրքիր եւ հեռանկարային ծրագիր է: