17:41 | 21.04.11 | Նորություններ | 3418

Hi-Line ծառայությունը հասանելի է 47 բնակավայրում

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը այսօր հայտարարել է, որ Hi-Line ծառայությունն այսուհետ հասանել է նաեւ Արարատում, Բյուրականում, Վեդիում, Զվարթնոցում, Մասիսում, Սիսիանում եւ Տաթեւում:

Այսպիսով, այն բնակավայրերի թիվը, որտեղ կարելի է միանալ Hi-Line-ին, հասավ 47-ի:

“Hi-Line ծառայության աշխարհագրության շարունակական ընդլայնումը պայմանավորված է մարզերի բնակիչներին որակյալ եւ մատչելի ինտերնետ-հասանելիությամբ ապահովելու “ԱրմենՏել” ընկերության ձգտումով: Մենք չենք սահմանափակվում միայն նոր քաղաքներում ծառայություն տրամադրելով, այլեւ առաջարկում ենք մատչելի սակագներ, անվճար միացում, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով համակարգիչներ ձեռք բերելու հնարավորություն ”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

2011թ. ապրիլի սկզբին “ԱրմենՏել” ընկերությունն առաջարկեց Hi-Line ծառայության նոր սակագնային փաթեթներ. “Մեգա 256” եւ  “Մեգա 512”` համապատասխանաբար 4500 եւ 6000 դրամ ամսեկան վճարով: Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը եւ Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Բացի այդ, կախված ընտրված սակագնային պլանից հաճախորդին տրվում է հնարավորություն ստանալու 25 տոկոս զեղչ` նեթբուք կամ նոթբուք ձեռք բերելիս: