13:00 | 25.02.11 | Նորություններ | 3451
Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. չորրորդ եռամսյակում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի USSD-մենյուից օգտվել է միջինը 25 500 բաժանորդ:
Այդ մասին Մեդիամաքս-ին հայտնել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունում:
USSD-ն (Unstructured Supplementary Service Data) ծառայություն է բջջային ցանցերում, որը թույլ է տալիս կազմակերպել ինտերակտիվ փոխգործակցություն ցանցի բաժանորդի եւ սպասարկման հնարավորությունների միջեւ կարճ հաղորդագրությունների փոխանցման ռեժիմով:
Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` «ԱրմենՏել»-ի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանն ասել է, որ «USSD-մենյու ծառայությունը համեմատաբար նոր է մեր բաժանորդների համար, այդ պատճառով խոսել դրա օգտագործման ցուցանիշների մասին դեռ վաղ է»: Նրա խոսքերով, ներկայումս Beeline-ի բաժանորդները գերադասում են ծառայություններին միանալ կամ դրանք արգելափակել սպասարկման կենտրոն զանգահարելու կամ ընկերության կայքում «Անձնական գրասենյակի» միջոցով:
Պատասխանելով Orange Armenia-ի բաժանորդների կողմից USSD-մենյուի օգտագործման վիճակագրության մասին Մեդիամաքս-ի հարցին` ընկերության մամուլի քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանն ասել է. «Մեր բաժանորդներին ավելի շատ հետաքրքրում է երաժշտությունը, մասնավորապես, հայկական էստրադան, ինչպես նաեւ խաղերը»: