16:35 | 23.11.10 | Նորություններ | 4583

Beeline-ը գործարկել է “Ինտերնետ տանը եւ ամենուր” ակցիան

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը գործարկել է “Ինտերնետ տանը եւ ամենուր” ակցիան:

Ակցիայի շրջանակներում “Hi Line 512”, “Hi Line 1024” կամ “Hi Line 2048” ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթին միացող ֆիզիկական անձինք կարող են անվճար ստանալ USB-մոդեմ, միացում շարժական ինտերնետի “Բազային” սակագնային փաթեթին` անվճար ամսեկան ծավալով:

Առաջին տարվա ընթացքում բաժանորդին տրամադրվող շարժական ինտերնետի անվճար ծավալը համընկնում է Hi Line ծառայության նրա սակագնային փաթեթով նախատեսված թողունակության թվի հետ: Օրինակ, “Hi Line 512” ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթի բաժանորդը ստանում է տարեկան 512 Մբ շարժական ինտերնետի անվճար ծավալ, այսինքն` ամիսը 43 Մբ:

“Hi Line” ծառայության գործող բաժանորդները կարող են օգտվել ծառայությունների նոր փաթեթից` վերակնքելով “Hi Line” ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթի ավելի բարձր թողունակությամբ պայմանագիր:

““Ինտերնետ տանը եւ ամենուր” առաջարկը աննախադեպ է Հայաստանի ինտերնետ-ծառայությունների շուկայում: Հանդիսանալով կապի ինտեգրված օպերատոր` մենք բաժանորդներին առաջարկում ենք որակյալ եւ շահավետ ինտերնետ-հասանելիություն տարբեր տեխնոլոգիաներով` ապահովելով կապի բոլոր տեսակներից օգտվելու հարմարավետություն”, - նշել է “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
 
“Ինտերնետ տանը եւ ամենուր” ակցիայի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: