16:12 | 23.11.10 | Նորություններ | 3412

Ընթացիկ տարի “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի աջակցությամբ նեոնատալ խնամքի սարքավորումներ են տեղադրվել Հայաստանի 7 բուժհաստատություններում

Երեւան/Մեդիամաքս/. Ընթացիկ տարի “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի աջակցությամբ նեոնատալ խնամքի սարքավորումներ են տեղադրվել Հայաստանի 7 բուժհաստատություններում:

2010թ. իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն դրամ, այսօր  Մեդիամաքս-ին հայտնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ում:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայ նեոնատոլոգների ուղեկցությամբ այսօր այցելել են Գյումրիի ծննդատուն և  Ավստրիական մանկական հիվանդանոց:

Արդեն երեք տարի “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն աջակցում է BirthLink ՀԿ-ին` նորածինների մահացության ցուցանիշը մեր երկրում կրճատելու ուղղությամբ: 2008-2009թթ. ընթացքում ընդհանուր առմամբ 144 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ են տեղադրվել մայրաքաղաքի 11 հիվանդանոցներում: